Բրենդների և ոչ նյութական ակտիվների գնահատում
Ապրանքային նշանների և բրենդների, մտավոր սեփականության իրավունքների և այլ ոչ նյութական ակտիվների գնահատում։
Ինչ ենք գնահատում
- Ապրանքային նշաններ
- Բրենդներ
- Մտավոր սեփականության իրավունքներ
- Այլ ոչ նյութական ակտիվներ
Ե՞րբ է անհրաժեշտ բրենդների և ոչ նյութական ակտիվների գնահատում
Բիզնեսի և բաժնեմասերի գնահատում
Ընկերությունների ձեռքբերման, վաճառքի, միաձուլման, վերակազմակերպման, բաժնեմասերի օտարման, բաժնետերերի միջև հարաբերությունների կարգավորման և ներդրումային որոշումների կայացման նպատակով։
Ներդրումային ծրագրեր և կապիտալ ներդրումներ
Ներդրումային նախագծերի նախապատրաստման, ակտիվների ձեռքբերման, կապիտալ ներդրումների հիմնավորման և տնտեսական որոշումների կայացման նպատակով։
Հարկային և ֆինանսական գործընթացներ
Ակտիվների արժեքի հիմնավորման, հարկային պարտավորությունների հետ կապված հարցերի, հաշվապահական հաշվառման, ֆինանսական հաշվետվությունների կազմման և համապատասխան վերահսկողական գործընթացների շրջանակներում։
Դատական և արտադատական վեճեր
Գույքային վեճերի, սեփականության իրավունքի պաշտպանության, վնասների և փոխհատուցման չափի հիմնավորման, գույքի բաժանման և այլ դատական գործընթացներում արժեքի որոշման նպատակով։
Քննարկենք ձեր գնահատման առաջադրանքը
Կճշտենք գնահատման նպատակը, անհրաժեշտ փաստաթղթերը և աշխատանքի պայմանները։