Անշարժ գույքի գնահատում
Բնակարանների, առանձնատների, հողամասերի, առևտրային և գրասենյակային տարածքների, արտադրական շենքերի և այլ անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատում։
Ինչ ենք գնահատում
- Բնակարաններ և առանձնատներ
- Հողամասեր
- Առևտրային տարածքներ և գրասենյակներ
- Հասարակական նշանակության շենքեր
- Արտադրական և պահեստային շենքեր
- Այլ նշանակության անշարժ գույք
Ե՞րբ է անհրաժեշտ անշարժ գույքի գնահատում
Գույքի առուվաճառք և այլ գործարքներ
Բնակարանի, տան, հողամասի, ավտոմեքենայի և այլ գույքի առք ու վաճառքի ժամանակ շուկայական արժեքի որոշման, գործարքի պայմանների հիմնավորման և կողմերի միջև տնտեսական շահերի հավասարակշռման նպատակով։
Բանկային վարկ, հիփոթեք և գրավ
Բանկային վարկի և հիփոթեքային վարկի ստացման, գրավ դրվող գույքի արժեքի որոշման, ֆինանսական ապահովվածության և ռիսկերի գնահատման նպատակով։
Ժառանգություն և գույքի բաժանում
Ժառանգության ձևակերպման, համատեղ սեփականության, ամուսնալուծության դեպքում գույքի բաժանման և այլ գույքային իրավունքների արժեքի որոշման նպատակով։
Վարձակալական հարաբերություններ
Անշարժ և շարժական գույքի շուկայական վարձավճարի որոշման, վարձակալության պայմանների վերանայման և պայմանագրային հարաբերությունների հիմնավորման նպատակով։
Դատական և արտադատական վեճեր
Գույքային վեճերի, սեփականության իրավունքի պաշտպանության, վնասների և փոխհատուցման չափի հիմնավորման, գույքի բաժանման և այլ դատական գործընթացներում արժեքի որոշման նպատակով։
Քննարկենք ձեր գնահատման առաջադրանքը
Կճշտենք գնահատման նպատակը, անհրաժեշտ փաստաթղթերը և աշխատանքի պայմանները։